National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.06.2017
Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին
1 / 7

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ներկա է գտնվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներ, բժիշկներ:

Նշենք, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն անվճար հետազոտության սերտիֆիկատներ է տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին՝ անժամկետ օգտագործման համար: Ծրագրում առայժմ ընդգրկված են 25 ընտանիքներ՝ Երեւանից եւ Գյումրիից, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, ծրագիրը շարունակական դարձնելու նպատակ կա:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը Ազգ-բանակ գաղափարի համատեքստում: Նրա խոսքով՝ ազգասիրությունը, մարդասիրությունը եւ միասնությունը հայ ժողովրդին բնորոշող հատկանիշներ են եւ պատահական չէ, որ ապրիլյան պատերազմում քաջ հայորդիներն իրենց հերոսաբար դրսեւորեցին: «Սա հայ գենի մեջ է: Մենք հայ քրիստոնյա ենք եւ հարյուրամյակներ շարունակ պայքարել ու պայքարելու ենք մեր ազատ ու անկախ հայրենիքը շենացնելու համար: Նրանք 21-րդ դարի Վարդան Մամիկոնյաններն են. նրանք հաղթեցին մարտում: Ձեր զավակները հաղթել են մահին ու գնացել դեպի հավերժություն»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Խոնարհումի եւ երախտիքի խոսքեր են հնչեցրել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Աղվան Վարդանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am